Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ բացվել է «Էկոտոմատո» ընկերության նոր ջերմոցը

Մայիս 19,2015 10:53

ՎՏԲ-Հայաստան Բանկի օժանդակությամբ ՀՀ Կոտայքի մարզում այսօր բացվեց «Էկոտոմատո» ընկերության` հոլանդական վարդերի աճեցման նոր ջերմոցը: Ընկերության առաջին երկու ջերմոցները կառուցվել են 2011 եւ 2012թթ., եւ ջերմոցային տնտեսության մակերեսն ընդլայնելու նպատակով բացվել է երրորդ ջերմոցը 3 հա մակերեսով, որը նույնպես նախատեսված է վարդերի աճեցման համար:

Ջերմոցի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, երկրի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ:

«Էկոտոմատո» ՓԲԸ զբաղվում է վարդերի աճեցմամբ 2011թ.-ից, ընկերության ջերմոցները կառուցված են Dalsem հոլանդական ընկերության հետ համատեղ: Այսօրվա դրությամբ ջերմոցում աճեցվում է հոլանդական վարդերի 15 տեսակ, սակայն ընկերությունը ծրագրում է ընդլայնել տեսականին:

VTB_2 VTB_3

Ջերմոցներում կատարվում է բոլոր գործընթացների ավտոմատ կարգավորում, արհեստական լուսավորություն, ներդրված է ոռոգման կաթիլային համակարգ, այսինքն` ապահովված են հոլանդական վարդերի աճեցման համար անհրաժեշտ պայմաններ: «Էկոտոմատո»-ի արտադրանքն առանձնանում է իր բարձր որակական հատկանիշներով եւ իրացվում է Հայաստանում, արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Նիդեռլանդներ, Շվեդիա:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւ. «ՎՏԲ-Հայաստան Բանկը ջերմոցային տնտեսությունները ֆինանսավորելու լավ փորձ ունի: «Էկոտոմատո» ընկերությունը Հայաստանի` վարդերի աճեցման շուկայում առաջատար է եւ ունի մի շարք առավելություններ, մասնավորապես տնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու բնագավառում, եւ մեր համագործակցությունը կրելու է երկարատեւ բնույթ: Վստահ եմ, որ ընկերությունը կանգ չի առնի իր ունեցած ձեռքբերումների վրա եւ կշարունակի ընդլայնել իր գործունեությունը»:
«Էկոտոմատո» ՓԲԸ տնօրեն Արսեն Սանդոյան. «Էկոտոմատոն» ՀՀ ջերմոցային տնտեսությունների շուկայում աշխատում է արդեն մի քանի տարի: Տարեցտարի մենք ընդլայնում ենք արտադրությունը, իսկ թվով երրորդ ջերմոցի բացումը թույլ կտա մի քանի անգամ ավելացնել արտադրանքի ծավալը, եւ դա շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ բազմամյա համագործակցության: Բանկից ստացված ֆինանսավորումն ուղղվել է ջերմոցի կառուցմանն ու հատուկ սարքավորումների ձեռքբերմանը»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031