Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւի հետ լուսանկարվելու համար ԵԱՀԿ-ի ներկայացուցչին պաշտոնանկ են արել

Հունիս 01,2015 16:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Ալեքսիս Շախթախթինսկուն պաշտոնանկ են արել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Շախթախթինսկուն պաշտոնանկ են արել հավանաբար այն պատճառով, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դենիել Բայերը խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Շախթախթինսկու լուսանկարից:

Հավելենք, որ Ալեքսիս Շախթախթինսկին ադրբեջանական ծագում ունի: Նա նախկինում զբաղեցրել է Եվրամիության հարցերով Ֆրանսիայի նախարարի խորհրդականի պաշտոնը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ trend.az-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել