Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ. Ալավերդին կրկին ծխի մեջ է. aarhus.am

Հունիս 03,2015 18:10 Share

Արդեն մի քանի օր է «Վալլեքս» խմբին պատկանող Ալավերդի քաղաքում «ACP» ընկերության գործունեության արդյունքում ծխագազերի արտանետումների համար նախատեսված հին խողովակից կրկին արտանետումներ կան, իսկ Կոշաբերդ սարի գլխին կառուցված նոր ծխատարը չի գործում: Հին խողովակը համարվում է պահեստային, որի օգտագործման անհրաժեշտությունը լինում է արտադրական վթարների կամ այլ համապատասխան իրավիճակների դեպքում: Սակայն, հին ծխատարից դուրս եկող ծխի ամպերի կուտակման հետեւանքով օրեր շարունակ քաղաքում նկատելիորեն փոփոխված է մթնոլորտային օդի վիճակը:

Ալավերդին օրվա մեծ մասը պատված է ծխով, կամ ընկղմված ծխագազի թանձր սմոգի մեջ: Այն բնակչության շրջանում մտահոգության եւ խուճապի ալիք է բարձրացրել:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել