Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Տեր-Մաթևոսյան. Թուրքիայի քաղաքական համակարգը չի փոխվելու. «168 ժամ»

Հունիս 09,2015 12:00

Հարցազրույց պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ

– Փաստորեն, փոխվելու է Թուրքիայի կառավարման համակարգը, որտեղ, ըստ Ձեզ, Հայկական հարցն ինչպիսի՞ ուրվագիծ կունենա։

– Թուրքիայի քաղաքական համակարգը չի փոխվելու, Թուրքիայի քաղաքական համակարգը ցանկանում էր փոխել Էրդողանը, բայց կարծես այս ընտրություններով հստակ ուղերձ ստացավ, որ պետք չէ շտապել։ Այն հարցում, որ Թուրքիայի քաղաքական համակարգում պետք են փոփոխություններ, երկու կարծիք չկա, այն հարցում, որ Թուրքիայի կառավարությունն ընդունված է գեներալների կողմից և հակաժողովրդական է, երկու կարծիք չկա, բայց այստեղ այն հարցն է դրված, թե ովքեր և ինչպես են դա անելու։

Էրդողանի նպատակն էր նախ՝ քաղաքական ուժերի կոնսոլիդացմամբ դա անելը, սակայն չստացվեց, և Էրդողանը որոշեց այդ գործընթացը միայնակ տանել և ակտիվ քաղաքական պլանները կառուցեց անցյալ տարվա երկու ընտրությունների՝ ՏԻՄ և նախագահական ընտրությունների, ապա՝ այս տարվա խորհրդարանական ընտրությունների վրա։ Սակայն հստակորեն կարելի է ասել, որ նա անհաջողության մատնվեց։ Այս քաղաքական ուժերը դառնում են օրենսդիր իշխանության մաս, ավելի մեծ ներդրում ունենալով քաղաքական որոշումների կայացման վրա։

– Ամեն դեպքում քաղաքական որոշումների կայացման հարցում այս կուսակցությունների դերակատարությունը լինելու է։

– Իհարկե, այս կուսակցությունները սկսելու են իրական դերակատարում ունենալ, հատկապես «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», որը համարվում է երկրի հիմնադիր կուսակցություններից մեկը։ Այս կուսակցությունը հավակնում է ստանձնել կարևոր դեր, թեև պետք է ասել, որ նրա հաջողությունները բավական համեստ էին։ Կարելի է ասել, որ նույն արդյունքներն արձանագրվեցին, ինչ 2011թ. ընտրությունների ժամանակ, ինչը, կարելի է ասել, որոշակի անհաջողություն էր, որովհետև կուսակցության ղեկավարը մաքրեց կուսակցությունը, և ընտրությունների արդյունքները բավական համեստ էին։

Ինձ համար երևի թե երրորդ մեծ անակնկալն «Ազգայնական շարժում կուսակցության» բավական շատ քվեներ ստանալու

փաստն էր՝ շուրջ մեկուկես միլիոնով ավելացել են քվեները, որը բավական խոսուն է։ Սա նշանակում է, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության այն թևը, որը բավարարված չէր ԱԶԿ բռնած ուղով, ամենայն հավանականությամբ, տեղափոխվել է այս շարժման շարքերը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930