Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից մեկը Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է. Panorama.am

Հունիս 09,2015 23:15

Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է, փոխանցում են իրավապահ մարմիններում մեր աղբյուրները: Դա այն երիտասարդն է, որը Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ այս դեպքից հետո լքել էր Հայաստանը: Ձերբակալված երկրորդ անձի ինքնությունը առայժմ չի հաղորդվում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչև այս ձերբակալությունը տեղի է ունեցել առերեսում Հայաստանում գտնվող Զաքարյան եղբայրներից մեկի՝ Մուշեղ Զաքարյանի հետ, որին, ըստ փորձաքննության եզրակացության, պատճառվել է միջին ծանրության վնաս:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ panorama.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դե եթե մարզպետի որդին էլ վարորդ ունի` …Դե եկ վարդապետ ու մի խենթանա

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930