Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը նոր պահանջներ ունի

Հունիս 12,2015 18:33

Լրացել է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ստեղծման մեկ տարին, եւ նախաձեռնության անդամները նոր պահանջներ ունեն: Հունիսի 12-ին նրանք «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեցին դրանք:

Durs-mer-grpanic

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

«Վերացնել կարմիր գծերը, դա մնում է օրակարգում, վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ: Սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ճամանակավոր եւ ընդհանրապես զրկման համար, ներդնել դասընթացային պատժի եւ վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների համակարգ: Նախկին տուգանքների եւ դրանց վրա եկած համաներման նկատմամբ այժմ հայտարարել ամբողջական համաներում, ապահովել մատչելի երթեւեկություն՝ ճանապարհներին համապատասխան նշանների հագեցմամբ եւ խաչմերուկների պատշաճ կարգավորմամբ»,- հայտարարեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության խորհուրդի անդամ Արմեն Եփրեմյանը:

Նա հավելեց, որ հունիսի 16-ին նախաձեռնությունը կազմակերպում է ավտոերթ, որը կմեկնարկի Մերգելյան ինստիտուտի շրջակայքից եւ կավարտվի Իսակովի պողոտայում՝ Ճանապարհային ոստիկանության շենքի դիմաց:

Արմեն Եփրեմյանի մեջբերեց նաեւ ճանապարհային ոստիկանության կայքից վիճակագրական տվյալներ, մասնավորապես՝ 2013 թվականի տվյալներով՝  պատահարների թիվը 2600 է եղել, իսկ 2014-ին՝ 2900. «Մենք ականատես ենք եղել նրան, որ պատահարների թիվն աճել է: Վիրավորների քանակը նախկինում 3700 է եղել, այժմ՝  4100, մահացության թիվը կրճատվել է 295-ից 276, զուտ ամրագոտի կապելու շնորհիվ, որը կատարում են ճանապարհային ոստիկանները, ոչ թե տեսախցիկները, այսինքն՝ մեր ընկերների շնորհիվ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930