Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայթյունավտանգ» քննության համար հայտագրվել է 5071 դիմորդ

Հունիս 15,2015 16:05

Վաղը՝ հունիսի 16-ին մեկնարկում է ամենամեծ քննություններից մեկը՝ մաթեմատիկա առարկայից:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը, մաթեմատիկայի քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 5071 դիմորդ:

Իմիջիայլոց, մաթեմատիկան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ պայթյունավտանգ եւ ցավոտ որակած քննությունների ցանկում է:

Ինչ վերաբերում է այսօր առավոտյան ժամը 9-ից սկսած Ֆիզիկա առարկայի քննության արդյունքների բողոքարկմանը, ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի խոսքով, ժամը 15-ի դրությամբ Ֆիզիկայից բողոք-դիմումներ գրեթե չկան, դեռեւս մուտք արված չէ: «Իմ տեղեկություններով մարզերից մեկական դիմում է ստացվել, իսկ երեկոյան նոր կստանանք բոլոր արդյունքները եւ կունենանք ամբողջական պատկերը, որը կհրապարակվի վաղը»,-ասաց պարոն Իսպիրյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930