Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հրաձիգները կմասնակցեն Բաքվի եվրոպական խաղերին

Հունիս 15,2015 16:32

Հունիսի 12-ին մեկնարկած Բաքվի Եվրոպական խաղերին մի շարք հայ մարզիկների շարքում հանդես կգան նաև հայ հրաձիգները: Բաքվում Հայաստանը ներկայացնող հրաձիգներն են Հրաչիկ Բաբայանը (հրացան) և Նորայր Առաքելյանը (ատրճանակ): Նրանք հանդես կգան ՀՀ հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ: Հրաչն ու Նորայրը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ի սաներ են:

Վաղը` Հայաստանի ժամանակով ժամը 08¨00-ին, կմեկնարկի օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժությանը, որին կմասնակցի 19-ամյա Հրաչ Բաբայանը: Նրա մրցակիցները 38-ն են:

Արդյունքներին կարող եք օնլայն հետևել https://www.issf-sports.org/competitions/venue.ashx?cshipid=1623  և https://www.baku2015.com/shooting/event/men-10m-air-rifle/index.html կայքերի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930