Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ եղավ այն մեկնաբանությունից հետո, թե «Գիլոյան, դու Բաքուն գրավելու փորձ ունես»

Հուլիս 07,2015 15:36

Եվրոպական խաղերում Հայաստանի օլիմպիական պատվիրակության մամուլի քարտուղար, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած մամուլի ասուլիսում ասաց, որ Բաքվում գտնվելու ողջ ընթացքում Հայաստանի պատվիրակությունն իսկապես գտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում: «Բոլորն ուզում էին մեզ հետ հարցազրույց անել: Հասկանալի է, ոմանք ուզում էին պղտորել ջուրը՝ ձուկ որսալու համար: Մենք էլ աշխատում էինք խոսել առանց ավելորդ զգացմունքայնության, սառը: «Ինձ հարցրին, թե ի՞նչ էինք զգում առաջին օրը, երբ շքերթն անցնելիս սուլում էին: Ես պատասխանեցի՝ սուլողներին հարցրեք, մենք ոչինչ չենք զգացել, մենք մեր պարտքը կատարել ենք, մեր շրջանն անցել: Մեր մարզիկների հետ էլ ուզում էին հարցազրույցներ անել: Բայց քանի որ գիտակցում ինք, թե մեկ բառը ինչ հետեւանքներ կարող է ունենալ, փորձում էինք ամեն ինչ անել հավասարակշռված: Նույնիսկ խնդրում էինք, որ Երեւանում մեր հոդվածների տակ քոմենթները շատ բաց չգրվեն, որովհետեւ ադրբեջանական լրատվամիջոցները մանրակրկիտ հետեւում ու արձագանքում էին անմիջապես: Օրինակ, իմ ընկերներից մեկը քոմենթ էր գրել, թե Գիլոյան, դու Բաքուն գրավելու փորձ ունես՝ նկատի ունենալով, որ 2007 թվականին մեր հավաքականի հետ այնտեղ եղել եմ ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ: Ադրբեջանական լրատվամիջոցներում, այդ քոմենթով հայտնվեց մի հոդված, թե հայ ֆաշիստները չեն դադարում իրենց մեկնաբանություններն անել ու ենթադրություն, որ Կարեն Գիլոյանն արդեն Բաքվում եղել է: Իհարկե, եղել եմ:

Մենք ադրբեջանական երեք հեռուստաընկերության բացառիկ հարցազրույց ենք տվել եւ ամեն ինչ ասել ենք: Հոդվածներն էլ այդպես վերնագրում էին. «Չենք վախեցել, եթե վախենայինք, չէինք գա»: Ամբողջ տրամաբանությունը եղել է այն, որ սա մրցում է, մենք եկել ենք մասնակցելու եւ հաղթելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031