Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ քամուց վնասվել են տանիքներ

Հունիս 16,2015 10:18

Հունիսի 15-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 11 շենքի տանիքը քամուց վնասվել է. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ամրացրել են շինության տանիքի երկաթյա թիթեղները (մոտ 400 քմ):

***

Հունիսի 15-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ (տան մոտակայքում կան պոկված էլ.լարեր). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ քամուց վնասվել է տներից մեկի տանիքն ամբողջությամբ, մյուսինը` տանիքն ու ցանկապատը՝ մասնակի:

Փրկարարներն ապամոնտաժել են տների տանիքները:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930