Լրահոս
Օրվա լրահոսը

102-րդ ռազմաբազայի՝ Գյումրիից հանելու պահանջ կդրվի՞

Հունիս 16,2015 13:52 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսօր ՀՀ ԱԺ-ում խոստովանեց, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազան շատ խնդիրներ ունի: Ըստ պատգամավորի՝ բոլոր այն միջադեպերը, որ տեղի են ունենում ռազմաբազայում, կարգապահական խնդիրների պատճառով են. «Փաստը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերը, որ տեղի են ունենում ռազմաբազայի ծառայողների մասնակցությամբ, իրենց ոչ կանոնակարգին համապատասխան ծառայություն իրականացնելն է, որի համար պետք է ՌԴ-ի համապատասխան գերատեսչությունը և 100-րդ ռազմաբազայի ղեկավարությունը լուրջ եզրահանգումներ անեն»:

Հարցին՝ ինչո՞ւ գյումրեցի պաշտոնյաները չեն հավաքվում, պահանջ ներկայացնում ռազմաբազայի ղեկավարությանը, պարոն Ավետիսյանը վստահեցրեց, որ նման քայլեր արվում են: Հարցին՝ հնարավո՞ր է պահանջ դրվի ռազմաբազան հանել Գյումրիից, պարոն Ավետիսյանը բացառեց ու նշեց. «Բացառված է: Ով այդպես է մտածում, չի մտածում հայ ժողովրդի մասին»: Հարցին՝ միգուցե ճիշտ է, որ հարցը քննի ՀՀ արդարադատությու՞նը, պարոն Ավետիսյանը արձագանքեց, թե երբ անընդհատ փորձում են շահարկել այդ հարցը, ապա ինքն այն կարծիքն է հայտնում, որ լուրջ չեն վերաբերվելու այդ խնդրին, քան մենք: Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ զորամասի առաջ այդ պահանջը բազմիցս դրվել է. «Կա բարոյական և հոգեբանական խնդիր, որի ուղղությամբ պիտի իրենց ղեկավարությունը ավելի լուրջ աշխատանք տանի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել