Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանի նշանակման արտաքին մարտահրավերները

Հունիս 16,2015 14:19
Movses hakobyan

«Որոշումը կայացրել է ՀՀ նախագահը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար: Այսօրվա մեր զինված ուժերի կառավարման արդյունավետության տեսանկյունից բավականին արդյունավետ որոշում էր»,- հարցին՝ արդյոք արդարացվա՞ծ էր Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակումը, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Koryun Nahapetyan

Կորյուն Նահապետյան

Aravot.am-ի դիտարկմանը՝ մի կողմից հայտարարում ենք, թե ԼՂՀ-ն և ՀՀ-ն անկախ պետություններ են, մյուս կողմից նման հակասական քայլերի ենք դիմում նման նշանակումներով, ուստի արտաքին քաղաքականության առումով այս նշանակումը մտահոգություններ չի՞ առաջացնում, պարոն Նահապետյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ կարող է որևէ խնդիր առաջ գալ, և նման մտահոգությունը հիմնավոր համարել չի կարելի համարել: Բազում նման դեպքեր ենք ունեցել, որ ԼՂՀ տարբեր պաշտոնյաներ նշանակվել են և սա առաջին դեպքը չէ»:

Մեր հարցին՝ արդյոք Մովսես Հակոբյանին տեսնու՞մ է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, պարոն Նահապետյանը պատասխանեց. «Որպես հանձնաժողովի նախագահ ասում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կատարում է իր պարտականությունները գերազանց և որևէ նման խոսակցություն այս պահին տեղին չէ»:

Հարցին՝ արդյոք ճիշտ ժամանա՞կն էր նման փոխատեղումը այն դեպքում, երբ հնարավոր է օգոստոսին նոր լարվածություն սահմանին, պարոն Նահապետյանը պատասխանեց. «Այդ փոխատեղումը չի կարող բացասական կերպով անդրադառնալ ԼՂ զինուժի աշխատանքի արդյունավետության վրա»:

Պարոն Նահապետյանը չբացառեց նաև սահմանային լարվածության հավանականությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930