Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ պիտի սովից մեռնեն, կամ էլ արգելված առեւտուր անեն

Հունիս 20,2015 18:00

Չնայած փողոցային առեւտուրն արգելված է, բայց շատ քաղաքացիների ավելի հարմար է գետնանցումներից ու իրենց բնակությանը մոտ փողոցներից գյուղմթերքներ գնել, քան գնալ շուկա: Ասում են՝ «Անցնում ենք տեսնում ենք՝ լավ գին են ասում, առնում ենք, էլ շուկա գնալու հավես էլ չկա»:

Իսկ փողոցներում գյուղմթերքներ վաճառողներն էլ մեզ հետ զրույցում ասացին, որ գիշերը շուկայից փորձում են էժան առեւտուր անել, ցերեկն էլ փողոցներում վաճառել, ու այդպես, իրենց խոսքերով ասած՝ «Մի-երկու կոպեկ աշխատել: Ուրիշ հնար չունենք, բա ի՞նչ անենք, սովից կոտորվե՞նք: Դու գիտես միլիոննե՞ր ենք աշխատում, օրը հազիվ 1000-2000 դրամի օգուտ ենք ունենում: Կամ պիտի մուրացկանություն անենք փողոցներում, կամ էլ սենց մի բան՝ առնենք-ծախենք»:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930