Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմTV»-ի գլխավոր տնօրեն. «Մեզ մոտ լուրջ ինֆորմացիոն պատերազմ է». A1plus.am

Հունիս 20,2015 14:29

Մոսկվայում ռուս-հայկական chyaն այսօր հայրենիքում անկեղծ զրույց ունեցավ` անդրադառնալով իր ներկա ու անցյալ գործունեությանը, ինչպես նաեւ` ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց ռուսաստանյան արձագանքին:

«Ա1+»-ի հարցին ի պատասխան նա նշեց, որ ՀՀ տեղական մամուլը բավականին ակտիվ լուսաբանում է տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, իսկ «ԱրմTV»-ն, որը ինքն արդեն երկու տարուց ավելի է գխավորում է, ունի լուրերի տասը թողարկում եւ ՌԴ-ում գործող ադրբեջանալեզու երեք հեռուստաընկերության հետ ինֆորմացիոն պատերազմի մեջ են. «Նրանց լսելով` կպատկերացնեք, թե լրագրողն ինչպես կարող է կորցնել իր խիղճը ու այդպես աղավաղել պատմությունը: Օրինակ` նրանց լրատվամիջոցով հեռարձակվում է, որ Երեւանի խանությունը եղել է  Ադրբեջանի ամենահետամնաց հատվածներից մեկը, եւ դա արվում է նրանց կողմից պրոֆեսիոնալ մակարդակով: Մենք այս պարագայում իրավունք չունենք անտարբեր մնալ`հաշվի առնելով նաեւ, թե ովքեր են մեզ դիտում. ադրբեջանցիներն անգամ հայերեն են տալիս իրենց որոշ հաղորդումներ: Մեզ մոտ լուրջ ինֆորմացիոն պատերազմ է»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:

Լուսանկարը՝ Ա1+-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930