Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի երթի ոչ մի մասնակից ոստիկանության Աշտարակի բաժին բերման չի ենթարկվել. Ոստիկանություն

Հունիս 25,2015 13:38 Share

«ilur.am» էլեկտրոնային կայքէջի 2015 թ. հունիսի 25-ի՝ «Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Աշտարակ քաղաքում անցկացված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի երթի ոչ մի մասնակից ոստիկանության Աշտարակի բաժին բերման չի ենթարկվել։
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել և հավաստի տեղեկատվություն ստանալու համար դիմել ոստիկանություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել