Լրահոս
Օրվա լրահոսը

Գնա՞լ, թե`մնալ. այս է խնդիրը

Հունիս 28,2015 11:41

«Այդ հայտարարությունը փաստացի լուծում չի առաջարկում, պահանջներից ոչ մեկը չի կատարում: Դա խաբկանք է, որպեսզի մարդկանց շեղեն`համոզելով, թե մեր պահանջները կատարել են: Որպեսզի այս տեղեկատվությունը հասնի մարդկանց, դրա համար ժամկետ սահմանվեց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն`անդրադառնալով մեր հարցին, թե ի՞նչ է լինելու երեկոյան:скачанные файлы

Հիշեցնենք, Բաղրամյան պողոտայում արդեն մեկ շաբաթ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց անող երիտասարդները երեկ հայտարարել են, որ այսօր երեկոյան՝ հանրային քննարկման ժամանակ, պարզ կլինի քայլերի հաջորդականությունը:

Հիշեցնենք նաեւ, որ իշխանությունն ի պատասխան հանրային դժգոհության, հայտարարեց ռուսական կողմի հետ համաձայնության մասին`ՀԷՑ-երում միջազգային աուդիտ անցկացնելու հարցով:

Այս հարցը, Բաղրամյան պողոտայում պայքարող քաղաքացիական ակտիվիստների մեջ էլ է հակասությունների առիթ տվել: Մի մասը գտնում է, որ պետք է ազատել Բաղրամյան պողոտան`դադարեցնելով բողոքի ակցիաները, մինչեւ աուդիտն իրականացվի, եւ վերջնական արդյունքը պարզ լինի: Դրա համար չորս ամիս կպահանջվի: Մի մասն էլ պնդում է, որ ակցիաները պետք է շարունակել: Հակասությունները քիչ-քիչ միմյանց նկատմամբ անվստահության են վերածվում, քանզի նրանք փորձում են «վերահսկել» հակառակ տեսակետն ունեցող պայքարողների շփումները լրագրողների հետ: Մասնավորաբար, Գեւորգ Սաֆարյանի հետ զրույցից հետո Բաղրամյան պողոտայից չհեռանալու կողմնակից մի երիտասարդ ակտիվիստ համառորեն ցանկանում էր լսել հարցազրույցի ձայնագրությունը`մինչ դրա հրապարակումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930