Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղցի. «Միայն համախմբվածությամբ կարելի է հաղթել»

Հունիս 28,2015 15:37

Այսօր՝ հուսիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում քաշաթաղցի Մարտիրոս Հակոբյանն էլ էր  ընդդեմ հոսանքի թանկացման պաստառ պահել: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես էլ հայ մարդ եմ եւ պարտավորություններ ունեմ իմ ազգի, ժողովրդի հանդեպ, ուստի չեմ ուզում իրենցից առանձնանալ: Ես այստեղ եմ ես եւ ներկայացնում եմ Արցախը, Քաշաթաղը, գուցե այդքան իրավասու չեմ Քաշաթաղի անունից բաներ ասել, բայց որպես քաշաթաղցի չեմ կարող չմասնակցել այս համախմբված պայքարին: Պետք է գիտակցել, որ միայն միասնության, համախմբվածության շնորհիվ կարելի է հաղթել: Ի վերջո, սա ոչ թե հարց է հանուն արդարության, այլ ընդհանրապես լինել-չլինելու խնդիր է: Գուցե մի քիչ ծայրահեղ եմ մտածում, բայց դա իմ կարծիքն է»:

11652074_998762456803492_1979378241_n (1)

Բաղրամյան պողոտայում  ցուցարարները մեծ սգո ժապավեն էին փակցրել՝ «Բիբին 51 մակագրությամբ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութերն ավելի ուշ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930