Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է ստեղծել նոր Հայկական հանրագիտարան

Հուլիս 01,2015 13:28
gaa

ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց նոր Հայկական հանրագիտարան ստեղծելու՝ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության առաջարկությանը: Նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու 10 հատորից` թվային, եւ  տպագիր տարբե­րակ­ներով: Հանրագիտարան ստեղծելու համար պետք է կազմավորվեն հեղինակ­ների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը: Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016-2026 թվականներին:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝ Հայ­կական հանրագիտարանի հրատարակությունն իրականացնելու համար համապատասխան միջոցներ հատկացնելու համար:

Հիշեցնենք, որ 1974–1987թթ. հրատարակվել է 12+1 հատոր Հայկական սովետական հանրագիտարանը, որի պատրաստումն ու հրա­տարակությունը լուրջ ձեռքբերում էր հայ մշակույթի և գրահրատարակչության պատմության մեջ: Ընդունված հանրագիտարանային սկզբունքներով առաջին անգամ մշակվել, ամփոփվել և ներկայացվել են հայ ժողովրդի պատմության, արվեստի, մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության, սպորտի, առողջա­պահության և մյուս ոլորտների կարևորագույն իրադարձությունները:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031