Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին  

Հուլիս 01,2015 15:41

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին՝ բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին, նրանց որդուն՝ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին, նրա կնոջը և որդուն՝ Պալմիրա և Քրիստոֆեր Նաջարյաններին:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեգործական և մարդասիրական գործունեության համար բարերարներՎարդգես և Մերի Նաջարյաններին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հանրապետության Նախագահը շնորհավորել է իրենց գործունեությամբ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Հայաստանում և Արցախում հայտնի բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին ու նրանց ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ սկսած 1988թ. ավերիչ երկրաշարժից մինչև արցախյան ազատամարտի տարիներ, երբ վտանգելով իրենց կյանքը նրանք աշխատում էին խրամատներում և վրաններում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր, մշտապես հայրենիքին զորավիգ լինելու, Հայաստանին ու Արցախին իրենց մասնագիտական գիտելիքներով և կարողություններով, մեծաթիվ նվիրատվություններով աջակցելու համար: Նախագահն ընդգծել է, որ մեր ժողովուրդը ամերիկահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը չափազանց բարձր է գնահատում:

Նաջարյանների ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Նախագահին՝ հայրենիքի բարձր պարգևին իրենց արժանացնելու համար, նշել, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է նման պարգև ստանալը և վստահեցրել են, որ այսուհետ էլ շարունակելու են ամուր պահել կապը Մայր հայրենիքի հետ՝ իրենց հնարավորությունների չափով օգտակար լինելով Հայաստանին ու հայ ժողովրդին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031