Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժ Գաբրիելյան. Անտառային հրդեհներից առաջացած ծխային աղտոտումները մեծ վնաս են հասցնում բնակչության առողջությանը

Հուլիս 02,2015 15:49

«ՀՀ-ում անտառային, առհասարակ` բուսածածկ տարածքներում հրդեհների վտանգը առավել մեծանում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, քանի որ հենց այս ժամանակահատվածում են երկրի մթնոլորտային տարածք ներթափանցում ջերմային ալիքները»,- այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում  ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ – մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ անտառային հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում լեռնային անտառների եզակի կենսաբազմազանության համար, բացասական ազդեցություն ունեն հարակից համայնքների սոցիալական կայունության հարցում: Վերջինիս խոսքերով, հրդեհների հետեւանքով առաջացած ծխային աղտոտումները մեծ վնաս են հասցնում մերձակա տարածքներում ապրող բնակչության առողջությանը:

Վրեժ Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը ՀՀ-ի տարածքում ձեւավորված հրդեհավտանգ իրավիճակի մասին իրազեկել է բոլոր հնարավոր կառույցներին հրդեհների դեպքում արագ եւ արդյունավետ կերպով  արձագանքելու համար. «Ինչպես նաեւ ձեռք են բերվել   ջրթափ  սարքեր: Ինքնաթիռի միջոցով կարողանում ենք բարձրացնել կես տոննա ջուր եւ իրականացնել հրդեհաշիջում: Նախարարությունը նաեւ ձեռք է բերել 20 լիտր ջրի տարողությամբ հարյուր ուսապարկեր, շուրջ 109 անտառամերձ համայնքներում ձեւավորվում են  հատուկ կամավորական հրշեջ փրկարարական ջոկատներ, որոնք ակտիվ աջակցություն կցուցաբերեն արդյունավետ հրդեհաշիջման, ինչպես նաեւ կանխարգելիչ աշխատանքների իրականացման գործում»:

Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031