Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյան. «Ոստիկանական պետության առանցքը կոտրվեց»

Հուլիս 02,2015 17:09

«Հայաստանն ամենաոստիկանացված երկիրն է աշխարհում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրային ընդվզում և իշխանության արձագանք» թեմայով քննարկմանը հայտարարեց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը: Նա հայտնեց, որ Հայաստանում մեկ շնչին հասնող ոստիկանների թիվը երեք անգամ ավելին է, քան ոստիկանացված պուտինյան ՌԴ-ում:

Դառնալով Բաղրամյան պողոտայում անցկացվող ցույցերին` պարոն Զոլյանը նկատեց. «Երիտասարդները ցույց տվեցին, որ այսօր կարող են իրենց ցրել, բայց վաղը միևնույն է ուրիշ տեղ կհավաքվեն: Ոստիկանական պետության առանցքը կոտրվեց: Հիմա իշխանությունները չգիտեն` ինչ անեն: Այսօր գայլն ուզում է հանդես գալ ոչխարի մորթիով: Ուստի այսօրվա անդորրն ուղղակի տակտիկական է, ուղղակի սպասում են, որ իներցիայով այդ շարժումը կմարի»:

Սուրեն Զոլյանը նկատեց, թե ոստիկանների համար խնդիր չէ բացել Բաղրամյանը , բայց հասկանում են, որ հիմա հարցերը սովորական ճանապարհներով չեն լուծվում: Նա նշեց, որ սա իշխանությունների հաղթանակն էր դրսի հետ հարաբերություններում, ինչի արդյունքում հաջողացրին փող բերել:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի համար անհասկանալի էին այն մեղադրանքները , որոնք հնչում էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հասցեին, քանի որ նրանք միշտ հայտարարել են, որ չեն ցանկանում շարժումը քաղաքականացնել. «Կասկածել նրանց ազնվության մեջ, ազնիվ չէ: Իրենք կանխավ են ասել, թե խաղի կանոնների ինչ շրջանակներում են խաղում»:

Խոսելով շարժման պտուղների մասին` պարոն Սաֆարյանն ասաց. «Շարժումը տվեց քաղաքացիական ակտիվություն, ստիպեց իշխանությանը կատարել ետ քայլեր»:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը ներկայացրեց, թե ինչ գործոններ ազդեցին շարժման հաջողությունների վրա. «ՀՀ-ում կային նախադեպեր, ուղղակի քանակի առումով ու ինտենսիվությամբ, այս շարժումը տարբերվում էր: Նախորդ փորձը ցույց տվեց մի բան, որ հնարավոր է հասնել որոշակի արդյունքի և այն, որ զանգվածը, որ դուրս է եկել, նրանք այն երիտասարդներն էին, որոնք դասեր չունեին: Այս իմաստով չկար սահմանափակում»:

Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, թե իշխանությունները չեն հասկանում, թե հանձին շարժման ինչ երևույթի հետ գործ ունեն. «Ջրցանով ցրել չի ստացվում , ոստիկաններին ավելի բարեկիրթ են դարձնում, ուզում են տեխնիկական կերպով անել այնպես, որ ցույցը ցրվի: Բայց խնդիրը չի վերանում: Խնդիրը 7 դրամի խնդիր չէ: Բայց այժմ ես տեսնում են տեքստերի, լիդերների, կառուցվածքայնության սակավություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031