Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղբամանները չենք տալու». (Տեսանյութ)

Հուլիս 02,2015 18:15

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ Կոմանդոս հռչակված երիտասարդը, որի անունը Ռաֆայել Ավետիսյան է, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ գիշերը հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի այն հայտարարությանը, թե մտահոգ է տարածքի հիգիենիկ վիճակով եւ հատկապես երիտասարդների առողջությամբ, ասաց. «Մեն առավոտյան մաքրում ենք այստեղ, տարածքը ջրել ենք, մաքրել ենք, աղբամաններն էլ ջրով լվացել ենք, հակահիգիենիկ վիճակ չկա»:

11223525_10204561157288664_5566310117300680204_o

Aravot.am-ի այն հարցին, որ  աղբահանությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերության հայցի հիման վրա, եթե որոշում կայացվի առգրավել աղբամանները կամ փոխհատուցում վճարել, ի՞նչ պիտի անեն ակցիայի մասնակիցները, Կոմանդոսն ասաց. «Չենք տալու աղբամանները, ի՞նչ պիտի անեն, հարկադիր կատարողը պիտի գա-տանի՞»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031