Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չմեկնաբանեց Հայրիկյանի մասնակցությամբ միջադեպը

Հուլիս 03,2015 14:13

Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչ է մտածում հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտայում կայացած միջադեպի մասին, երբ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Եվրամիության եւ Եռագույն դրոշներով միացավ ցուցարարներին, իսկ նրանք Հայրիկյանին անվանեցին սադրիչ, ԵՄ դրոշներն էլ տրորեցին: «Դա չեմ մեկնաբանի, քանի որ ցույցի բովանդակության հետ կապված հարց է: Միշտ էլ ասել եմ, որ նման հարցերը չեմ մեկնաբանելու: Կարծում եմ, որ այդպես ցուցարարները արձագանքել են ու հավաքի կուսակցականացման փորձ են ընկալել կատարվածը, ըստ ամենայնի»:

Իսկ ինչ կարծիքի է շարժման մասին, ըստ իրեն այն ավարտվե՞լ է, հանգուցալուծվել է, թե՞ հնարավոր են նոր առկայծումներ: «Եթե նկատի ունենք Բաղրամյան պողոտայում հաստատված իրավիճակը, տեսնում ենք, որ այստեղ այն իրավիճակը չէ, ինչ մեկ շաբաթ առաջ էր: Խնդիրն այն է, որ իշխանությունները ոչ թե հարցը լուծել են, այլ հետաձգել են: Այսինքն` որոշակի միջանկյալ իրավիճակ է առաջացել, որի զարգացումը կախված է նրանից, թե ինչ կանեն Հայաստանի իշխանությունները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Իրականում անհասկանալի իրավիճակ է՝ Սերժ Սարգսյանն ասում է՝ անվտանգության փողերից ենք փոխհատուցելու, Հովիկ Աբրահամյանն ասում է՝ դա բյուջեից չի փոխհատուցվելու: Կան մարդիկ, որ համարում են, որ շատ լուրջ հաջողության են հասել ցուցարարները, կան մարդիկ, որ այդպես չեն կարծում: Ես այդ կոնտեքստում իմ վերաբերմունքը չեմ արտահայտի, դա կարող է ընկալվել կամ մեկնաբանվել որպես այստեղ տեղի ունեցող գործընթացները ուղղորդելու որեւէ փորձ: Յուրաքանչյուրն ազատ է իր գնահատականի մեջ, ես այդ կոնտեքստում՝ քաղաքացիական շարժման եւ ստեղծված իրավիճակի հարաբերությունների բովանդակության մեջ չեմ մտնի: Կարող եմ ենթադրել, որ քիչ չեն մարդիկ, որոնք դա համարում են գոնե ինչ-որ արդյունք: Չեմ կարող ասել՝ ճի՞շտ են նրանք, թե ոչ»,-պատասխանեց ԱԺ պատգամավորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031