Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված մեցցո սոպրանոյին վերացական են հրավիրում

Հուլիս 04,2015 15:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Առավոտը» շվեյցարաբնակ ճանաչված մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանից հետաքրքրվեց՝  ինչո՞ւ է միայն փառատոնից փառատոն ժամանում Հայաստան, այն դեպքում, երբ ունկնդիրն իրեն տեսնում է օպերայում, արդյոք համապատասխան առաջարկներ չի՞ ստացել: «Պատկերացրեք՝ առաջարկներ չկան, ավելի ճիշտ՝ կան ընդամենը վերացական առաջարկներ…

Վերջերս էլի հանդիպել եմ օպերային դիրիժորներին եւ տնօրինությանը, նորանշանակ գեղարվեստական ղեկավարին: Բոլորն էլ վերացական ասում են՝ իսկ ե՞րբ ես գալու մեզ մոտ երգես: Ընդամենը ասում են: Չգիտեմ, մի գուցե հրավիրելու ցանկություն ունեն, բայց նաեւ ֆինանսական խնդիրնե՞ր կան: Երեւի մտածում են՝ հրավիրելը ծախսեր է պահանջում»,- ասաց երգչուհին:

Կարդացեք 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: