Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին անհատույց դոնորության ակցիային

Հուլիս 07,2015 15:41

Այսօր ՙԲարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները՝ պատգամավորներ, ԲՀԿ երիտմիության անդամներ, ԲՀԿ Երեւանի ավագանու անդամներ, կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ այցելեցին Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն՝ մասնակցելու անհատույց դոնորության հերթական ակցիային։ Հայաստանում արյան տարբեր հիվանդություններով տառապող բազմաթիվ երեխաներ կան, որոնց արյան ամենօրյա փոխներարկում է անհրաժեշտ, եւ ՙԱրյան Բանկը՚ մշտապես դոնորական արյան կարիք ունի։ ՙԵթե յուրաքանչյուր նման ակցիայի ժամանակ հնարավոր լինի գոնե մեկ երեխայի օգնել, կյանք փրկել՝ մենք մեզ երջանիկ կզգանք՚,-լրագրողներին ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Արյունաբանական Կենտրոնի տնօրինության հետ ՙԲարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները պայմանավորվեցին, որ իրենք պարբերաբար կայցելեն կենտրոն, որպես կամավոր դոնորներ, օգնելու այն փոքրիկներին, ովքեր այդ օգնության կարիքն անչափ ունեն։

 

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031