Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրանժ Արմենիային» չի հետաքրքում` ով է Ucom-ի սեփականատերը, որին վաճառում է ընկերությունը (Տեսանյութ)

Հուլիս 22,2015 17:59

Ինչո՞ւ «Օրանժ Արմենիան» մոտ 300 միլիոն դոլարի ներդրում անելով՝ 5 տարի հետո որոշեց 100% բաժնետոմսերը վաճառել Ucom-ին, արդյոք ճնշումներ եղե՞լ են ընկերության նկատմամբ, այսօր այս հարցերին ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը պատասխանեց, որ վաճառքի մասին որոշումը միայն ֆինանսական ասպեկտով չէ որոշված. Այն բիզնես որոշում է. «Երբ Օրանժը տարբեր երկրներում ներկայացված է լինում, ապա հարց է տալիս՝ արդյոք այդ երկրում լավագո՞ւյնն է եւ հնարավորությու՞ն ստեղծում է այդ երկրների համար զարգանալու: Հայաստանի պարագայում ընկերության զարգացման ավելի լավ հեռանկարներ կային բաժնետիրոջ փոփոխությամբ»:

Պարոն Ժելիբտերն ասաց, որ ճնշումներ չեն եղել ոչ ֆրանսիական, ոչ էլ հայկական կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցերին՝ ո՞վ է առաջին քայլն արել՝ «Օրանժ Արմենիան» ի՞նքն է առաջարկել Ucom-ին գնել բաժնետոմսերը, թե հակառակը, եւ արդյոք Օրանժի ղեկավարությունը գիտի՞, թե ո՞վ է Ucom-ի սեփականատերը, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, այն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է, Ժելիբտերն ասաց՝ թե ով է սեփականատերը Ucom-ի, իրենց գործը չէ: Ինչ վերաբերում է թե ով է առաջինն առաջարկել գործարքի գնալ, Ժելիբտերն ասաց. «Լավ կլիներ Ucom-ից հարցնեիք, բայց առաջին քայլն իրենց կողմից է եղել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք պետք է շարժական կապի շուկայում գործունեություն ծավալեին»: Մանրամասն՝ տեսանյությում

Հարցին էլ՝ արդյոք ոչ շահութաբեր էր գործում ընկերությունը, ինչի պատճառով էլ որոշվեց բաժնետոմսերը վաճառել, ընկերության գլխավոր տնօրենն ասաց՝ «Օրանժ Արմենիայի գործառնական եկամուտները դրական են 2012 թվականից, եւ այլ հարց է, թե նոր ներդրումներ ներգրավելու պարագայում, արդյոք «Օրանժ Արմենիայի» մասնաբաժինը հնարավորություն կընձեռի այդ նոր ներդրումները վերադարձնել»: Ճշտող հարցին՝ առանց Օրանժի ներդրումների եւ օգնության «Օրանժ Արմենիան» եկամտաբեր կաշխատե՞ր , Ժելիբտերն ասաց. «Իհարկե՝ ոչ, առանց «Օրանժի» օգնության չէինք կարող: Այս 5 տարին բավարար չէր, որպեսզի կարողանայինք առանց օգնության, ինքնուրույն գոյատեւել: Այստեղ նոր ներդրումների դեպքում դրանց վերադարձելիության հարցն ակտուալ է դառնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031