Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

 Խնդրում է ավանդների գումարը՝ սեփական դագաղը պատվիրելու համար

Հուլիս 23,2015 17:27

Վերջերս Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի 78-ամյա մի բնակիչ մեզ խնդրեց «վերեւներին» փոխանցել, որ խնդրում է փոխհատուցել խորհրդային Խնայբանկում իր ունեցած ավանդների գումարները, որ իր համար դագաղ գնի, որպեսզի իր հուղարկավորության համար խնդիրներ չծագեն:

ՀՀ պետական բյուջեից նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը քաղաքացիների ունեցած ավանդների փոխհատուցումը մաս-մաս շարունակվում է:

Մի քանի օր առաջ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի 184 ընտանիքի փոխհատուցվել է 34.4 միլիոն դրամ գումար, հազարավոր ընտանիքներ դեռ սպասում են փոխհատուցման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031