Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել է թափուր տեղերի մրցույթը     

Հուլիս 24,2015 17:17

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի ընդունելության միասնական քննություններից հետո թափուր մնացած տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքները: Դրական միավորներ ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդներին հնարավորություն էր տրվել նոր դիմում- հայտեր ներկայացնել:

Ըստ ամփոփված արդյունքների՝ 312 դիմորդ դարձել են ուսանող: 188 հոգի ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 45 հոգի՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, 24 հոգի՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան և 32 հոգի՝ Երևանի պետական համալսարան: Ընդհանուր առմամբ՝ այս տարի ՀՀ պետական և ոչ պետական բուհեր են ընդունվել 11 176 դիմորդ:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031