Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները սիրեցին սքվոշը (ֆոտոշարք)

Հուլիս 25,2015 22:47

Այսօր «Գրանդ սպորտում» անցկացված ԶԼՄ-ների միջեւ սքվոշի սիրողական 1-ին առաջնության ավարտից հետո մասնակից բոլոր լրագրողները միաբերան նշում էին, որ այս մարզաձեւը իրենց շատ դուր եկավ: Այնքան, որ առաջարկ եղավ այն ընդգրկել ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ անցկացվող ԶԼՄ-ների միջեւ սպարտակիադայի ծրագիր եւ այդ նպատակով դիմել վերոնշյալ կազմակերպությունների ղեկավարներին, մարզաձեւի ազգային ֆեդերացիա եւ վերջինի համաձայնություն ստանալու դեպքում, նրանց հետ ճշգրտել պայմանները:

OLYMPUS DIGITAL CAMERA

скачанные файлы

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աստղիկ Աղաբաբյանն Aravot.am-ին ասաց. «Նախաձեռնությունը կազմակերպվել է զուտ այն բանի համար, որ ԶԼՄ-ները խաղալով գործնականորեն ծանոթանան մեր երկրում այս նոր մարզաձեւին եւ նրանց օգնությամբ, ու աջակցությամբ սքվոշը հասանելի դարձնենք հայ հասարակությանը»:скачанные файлы

Աստղիկ Աղաբաբյանը եւ «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի փոխտնօրեն Հայկ Բունիաթյանը լրագրողներին խոստացան, որ նրանց այս ցանկությունն անպայման կփոխանցեն ֆեդերացիայի նախագահ Միքայել Վարդանյանին եւ հույս հայտնեցին, որ լրատվամիջոցների հետ գործնական համագործակցությունը մշտական կլինի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031