Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է

Հուլիս 27,2015 14:49

«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանի փոխանցմամբ՝ եզդի փախստականների ճամբարում օրական 5-6 մարդ է սպանվում:

«Եզդի փախստականների ճամբարները գտնվում են այնպիսի վայրերում, որտեղ նրանց ֆիզիկական գոյությունը հարցականի տակ է, ինչպես, օրինակ, Թուրքիայում, որտեղ փորձում են ազատվել եզդի փախստականներից: Մարդիկ ոչ միայն ցեղասպանվում են, այլև հայրենազրկվում: Եվ դա միայն ազգային ու կրոնական պատկանելության պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս. Սուլթանյանը։

Այս հարցում բավականին անհասկանալի է միջազգային հանրության, գերտերությունների վերաբերմունքը. «Այժմ Սինջարում գտնվում են «Իսլամական պետության» ոչ լավ պատրաստված մի քանի հարյուր զինյալներ: Այսինքն՝ գերտերությունները ցանկության դեպքում կարող են հեշտությամբ ազատագրել Սինջարը, մարդկանց մի փոքր օգնություն տրամադրել, որպեսզի նրանք վերադառնան իրենց տարածք»,- ասաց նա՝ հավելելով, որ 4000 եզդի կանայք ու աղջիկներ գտնվում են ԻՊ-ի ձեռքերում, նրանց վաճառում են:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031