Լրահոս
Օրվա լրահոսը

Ի  նշան  բողոքի փակել են միջպետական ճանապարհը

Օգոստոս 05,2015 15:16

Պահանջում են ազատ արձակել Անդրանիկ Ազիբեկյանին

 

Այսօր ժամը 14-ի սահմաններում  սահմանամերձ Կոթի, Ոսկեվան գյուղերի, Նոյեմբերյան, Իջեւան քաղաքների  բազմաթիվ բնակիչներ  Բաղանիս գյուղում փակել են  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:  Նրանք Ճանապարհը փակել են 3 ճանապարհի հատման վայրում, որտեղից սկիզբ է առնում Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհը: Ճանապարհի փակման տեղում ավտոմեքենաների մեծ խցանում է առաջացել: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյյանից տեղեկացանք, որ  այդ վայր են ժամանել ոստիկաններ: Այդտեղ  են գտնվում մի շարք լրատվամիջոցների լրագրողներ: Ճանապարհը փակողները պահանջում են ազատ արձակել Կոթի գյուղի բնակիչ, Իջեւանի նախկին ոստիկանապետ  Անդրանիկ Ազիբեկյանին, ով այսօր  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել  է  5 տարվա ազատազրկման:

boxoqi cuyc chanaparhy pakelՆշենք, որ Անդրանիկ Ազիբեկյանի եղբայրը` Արմեն Ազիբեկյանը Նոյեմբերյանի ՆԳ  բաժնի 14 աշխատակիցների թվում 1991թ. մայիսի 6-ին զոհվեց Ոսկեպարի անտառում, երբ մեկնում էր սահմանը պաշտպանելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները` Աննա Սահակյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31