Լրահոս
Օրվա լրահոսը

Պիկասոյին չի հաջողվել գողանալ

Օգոստոս 07,2015 16:30

Կորսիկայի մոտակայքում ֆրանսիացի մաքսավորներին հաջողվել է կանխել  երկրից անօրեն կերպով Պիկասոյի նկարի դուրս բերելը: Փորձագետները իսպանացի բանկիր Հայմա Բոտենի մոտ հայտնաբերված կտավը գնահատել են 25 մլն եվրո: Աշխատանքը կոչվում է «Երիտասարդ կնոջ գլուխը», այն հայտնաբերվել է կորսիկական նավահանգստում «տեղակայված» մոտորանավակից: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրիտանական դրոշի ներքո գտնվող մոտորանավակը պատկանում է ակցիոներական մի ընկերության, որի անդամն է Հայմա Բոտենը:

1973թ. Ֆրանսիայում մահկանացուն կնքած Պաբլո Պիկասոյի այս աշխատանքը Իսպանիայում համարվում է ազգային հարստություն: Պիկասոյի բոլոր աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 10 մլրդ եվրո:

«Առավոտ» օրաթերթ

06.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31