Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽՀԿ գործկոմը հայտարարում է

Օգոստոս 08,2015 10:08

ՀԽՀԿ գործկոմի որոշմամբ՝ օգոստոսի 8-ը բոլոր մասնակիցների համար հանգստի օր է: Առավոտյան պատվիրակները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

Օրվա երկրորդ կեսից նախատեսված են մշակութային միջոցառումներ և էքսկուրսիաներ` Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Էջմիածին և Սարդարապատ: Նշված վայրերում կսահմանվի ուժեղացված հսկողություն ոստիկանության, ինչպես նաև առողջապահության պատասխանատուների կողմից: Խաղերի մասնակից պատվիրակություններին կուղեկցեն թիմերի պատասխանատուները:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է անում համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին հետևել կոմիտեի որոշումներին և տեղեկացնում, որ նշված ուղղություններից բացի կոմիտեն որևէ այլ ուղղությամբ շրջագայությունների ու զբոսանքի համար պատասխանատվություն չի կրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31