Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների շրջանում աղիքային վարակներ են տարածված

Օգոստոս 08,2015 16:02

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում տեղ ու դադար չկա. հիվանդանոցային պայմաններում գտնվող երեխաների մոտ հիմնականում նկատվում է 40 աստիճան ջերմությունը, որը օրերով չի իջնում, փսխում, լուծ:

Aravot.am-ի հետ զրույցում մայրերից Արփինեն պատմեց, որ իր որդին՝ 2-ամյա Արենն, արդեն չորրորդ օրն է, ջերմում է: Նա նշեց, որ մանկապարտեզներում տարածված են տարատեսակ աղիքային վարակներ ու թունավորումներ»:

Aravot.am-ը գաստրոէնտերոլոգ-թերապևտ Աննա Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ երեխաների շրջանում ի՞նչը կարող է թունավորման պատճառ դառնալ, նա պատասխանեց. «Պատճառ կարող են դառնալ սննդային թունավորումները, սննդային սխալ համադրությունները և ոչ թարմ սննդամթերքը: Որպես կանոն այդ թունավորումները արտահայտվում են բարձր ջերմությամբ, փսխումներով և լուծով»: Աննա Մարտիրոսյանը նշեց, որ թեև թունավորման դեպքերը բազմաթիվ են, սակայն դրանք համակարգային բնույթ չի կրում: Ըստ նրա՝ համենայն դեպս մանկապարտեզների փակման հրաման պետական մակարդակով չի տրվել, քանի որ սովորաբար սառը և տաք ջերմաստիճանի պայմաններում, եթե նման խնդիր կա հատուկ հայտարարություն է տարածվում:

Դառնալով անթույլատրելի սննդատեսակներին՝ մասնագետն ասաց. «Թերխաշ ձուն ու ձվածեղներն անթույլատրելի են: Ես ականատես եմ եղել, որ հանգստյան վայրում թերխաշ ձու էին առաջարկում, դա անթույլատրելի է: Պետք են թարմ մսով ու թեթև բանջարեղենով պատրաստված ապուրներ՝ առանց արգանակների օգտագործել: Անթույլատրելի է մանկապարտեզներում երեխաներին տալ նրբերշիկ, իսկ տնային տնտեսուհիներին խորհուրդ կտամ երեխային ապուրը, շիլաները տաքացնելուց առաջ ամեն անգամ եռացնել, որ մանրէները ոչնչանան: Նաև պետք է  ճաշ պատրաստել քիչ ճափաբաժնով և ամեն օր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31