Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Տկարամիտներն ուրանում են, որ ես գլխավորել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը»

Օգոստոս 12,2015 13:43

 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին միանալ՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:

«Անալիտիկ» մամուլի ակումբում նա հայտարարեց. «Ո’չ, բոյկո’տ և բացարձակ ժողովրդավարություն ասողներ, եկեք միանանք իրար և ներկայացնենք միակ ամենաճիշտ տարբերակը և պայքարենք»: ԱԻՄ առաջնորդը հայտարարում է, որ եթե քաղաքական ուժերի հետ չստացվի, աշխատելու է ժողովրդի հետ:

Պարոն Հայրիկյանն առաջարկում է Սահմանադրության իր տարբերակն ու հիշեցնում. «Տկարամիտներն անգամ ուրանում են, որ ես գլխավորել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Իսկ հիմա ես մարզիչի կարգավիճակում եմ»: Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ մեր երկրում սահմանադրական բարեփոխումների հրատապ իրավիճակ  և քաղաքական ճգնաժամ չկա, քանի որ քաղաքական ճգնաժամ նշանակում է, երբ չեն աշխատում Ազգային ժողովն ու կառավարությունը:

Հայրիկյանի վերաբերմունքը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հստակ է. «Այս նախագիծը գոյություն չունի, սահմանադրական բարեփոխումները 20-րդ դարից սկսած կատարվում են մեկ նպատակով՝ ավելացնել քաղաքական մասնակցությունը և ժողովրդավարությունը, հակառակ դեպքում անհրաժեշտ չէ»:

Aravot.am-ի հարցին՝ ՀԱԿ-ը հայտարարել է «ոչ»-ի շարժում նախաձեռնելու մասին, պատրա՞ստ են համագործակցության, նա պատասխանեց. «Մեր քննարկումների ժամանակ «Ժառանգությունը», ՀԻմնադիր խորհրդարանը ևս հայտարարել են «ոչ»-ի, բոյկոտի մասին: Բայց թող ասեն որտեղ, երբ, մենք պատրաստ ենք ամեն ինչ դնել մի կողմ և միանալ: Սակայն ՀԱԿ-ը նման բան չի ասում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31