Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 21-ից կզովանա. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 18,2015 11:37

Եվս երեք-չորս օր, մեր հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալիորեն կնվազի։

Ինչպես հայտնեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, օգոստոսի 21-22-ին մեր երկրի տարածքում ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի: Հյուսիս-արեւմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն ցուրտ օդային զանգվածներ, եւ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +33…+34 աստիճանը։

Արդեն երեկվանից ջերմաստիճանը, բացառությամբ Մեղրիի, նվազել էր։ Երեւանում +38 էր, Գյումրիում՝ +31, իսկ Մեղրիում գրանցվել է +41,3: Լոռիում եւ Շիրակում անձրեւ է տեղացել։

Այսօր, ինչպես նաեւ օգոստոսի 21-ին եւ 22-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամսի 19-20-ին ջերմաստիճանը կրկին կբարձրանա մինչեւ +40, որից հետո կնվազի։ Այսօր Երեւանում կանխատեսվում է +38 աստիճան։

Բացի նրանից, որ այս ամառ գրանցվեց ամենատեւական շոգը վերջին 170 տարիների ընթացքում, հետաքրքիր այլ համեմատականներ էլ կան։ Օրինակ, Երեւանում երբեւիցե օգոստոսի 13-16-ին +40 աստիճան չէր գրանցվել, իսկ ահա այս տարին այդ առումով բացառիկ էր։ Օգոստոսի 15-ին Գյումրիում գրանցվել է +37 աստիճան, ինչը հազվադեպ երեւույթ է եւ մոտ՝ բացարձակ առավելագույն ջերմաստիճանին (+38), որը գրանցվել է 1986 թվականի հուլիսին։ Վանաձորում նույնպես հազվադեպ երեւույթ է արձանագրվել, ջերմաստիճանը նախորդ օրերին հասել է +36-ի:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31