Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ. Առանց Ռուբեն Հայրապետյանի ֆուտբոլը հաստատ կկործանվի. «Հրապարակ»

Օգոստոս 21,2015 10:56

Հայաստանի ֆուտբոլային ակումբների ղեկավարները, մեկ մարդու նման, զերծ մնացին այս հարցի շուրջ կարծիք հայտնելուց. «Մենք չենք ցանկանում խոսել այդ մասին», «Կարծում ենք՝ սխալ ժամանակ եք ընտրել», ու այսպես շարունակ։

Միայն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը խոսեց. «Եթե Ռուբեն Հայրապետյանը չլիներ, մենք կործանման կգնայինք, մենք ունենք ամենալավ ֆուտբոլի ակադեմիան, եւ առանց նրա մեր ֆուտբոլը կկործանվեր։ Նրա շնորհիվ մեր ֆուտբոլը շատ բաների է հասել»:

Նավոյանը վստահ է, որ «Էյր Արմենիայի» տնօրենի ծեծը շինծու է, եւ չի բացառում, որ Հայրապետյանի գլխին սարքած լինեն։ «Ինքը բարձր մարդ է եւ դժվար նման քայլի դիմեր։

Նույնիսկ մտածում եմ, որ դա փողոցային խոսակցություններ են, միգուցե տղայական խոսակցություն եղել է, ինչո՞ւ եք անպայման վերագրում Հայրապետյանին՝ չեմ հասկանում»:

Իսկ շրջանառվող լուրերը, թե Հայրապետյանին ֆեդերացիայի նախագահի պաշտոնից կազատեն, ասաց. «Աստված չանի, ֆուտբոլն ընդհանրապես վարի կգնա, եթե իմանանք, որ նրան փոխարինելու է ինչ-որ մեկը, ում շնորհիվ ֆուտբոլը ծաղկում կապրի, էդ դեպքում՝ գուցե, բայց առանց նրա, իմացեք՝ ֆուտբոլը հաստատ կկործանվի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31