Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյանը Լեոնիդ Երմոլաևի հետ քննարկել է Ադրբեջանի իրավապահ համակարգի հետ ծագող խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը

Օգոստոս 26,2015 17:30

Աստանայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարի հետ: Գ. Կոստանյանն, ընդգծելով ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կարևոր դերը միջազգային հանցավորության դեմ պայքարում, նշել է, որ միջազգային-իրավական համագործակցություն իրականացնելիս ՀՀ գլխավոր դատախազությունը սերտորեն համագործակցում է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հետ: ՀՀ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ ԳԴՀԽ-ի շրջանակում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազությունների միջև ստեղծված արդյունավետ իրավական համագործակցությունը հետագայում կզարգանա և կամրապնդվի ընդհանուր նպատակների փոխըմբռնման հիման վրա:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի հետ բացակայում է իրավապահ համակարգների միջև շփման որևէ հարթակ և այս ոլորտում ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրավական լուծումներ` Գևորգ Կոստանյանը Լեոնիդ Երմոլաևի հետ քննարկել է Ադրբեջանի իրավապահ համակարգի հետ ծագող խնդիրներին ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության միջոցով լուծումներ գտնելու հնարավորությունը: ՀՀ գլխավոր դատախազը Լեոնիդ Երմոլաևին է փոխանցել Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ իրավապահների կողմից քննվող քրեական գործով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությանն ուղղված քննչական պահանջը` Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցելու խնդրանքով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31