Լրահոս
Օրվա լրահոսը

Եկե՛ք մի օր էլ ծոմ պահենք

Սեպտեմբեր 05,2015 11:30

1. Խաղաղությունն անմիջապես վերականգնվեց այդ օրերին: 2. Երկիրն այս տարի օրհնվեց պտուղ-բանջարեղենի չտեսնված առատությամբ: 3. Իրանի նկատմամբ սանկցիաները վերացվեցին ու շրջափակումն այդ ուղղությամբ վերացավ, ու հիմա ունենք հարուստ ու բարեկամ հարեւան: 4. Շուտով կվերաբացվի հյուսիսային ուղղությամբ երկաթգիծը: Ու դեռ տեսեք, թե ինչ բարի բաներ են կատարվելու մեր երկրում ու ինչ օրհնություններ են հասնելու մեր հայրենիքի ու մեր անձերի վրա, եթե մենք հեռու մնանք չարից, ապրենք Աստծո պատվիրաններով ու հավատարիմ լինենք Քրիստոսին: Սրա համար պետք է սերը շատանա մեր մեջ ու մենք ապրենք հոգեւոր վերածնունդ: Եկե՛ք մի օր էլ ծոմ պահենք: Հազարների տեղեկացնենք այս մասին: Ու ապրենք հոգեւոր վերազարթոնք:

Ինչու է սա կարեւոր:

Մենք չենք կարող զորավոր հայրենիք ու ամուր հասարակություն ստեղծել, եթե չսովորենք իրար սիրել ու իրար համար հոգ տանել: Աստծուց հեռանալով, պատվիրանները չպահելով, իրար նախանձելով ու էգոիստ կյանք ապրելով (եղունգ ունես՝ գլուխդ քորի), մենք վերք ենք հասցնում ինքներս մեզ ու վնասում մեր անձերը: Վիրավոր եւ հուսահատ մարդկանցից կազմված հասարակությունը կլինի թույլ եւ անհեռանկար: Այսպիսի հասարակության մեջ արդարները շատ քիչ են: Որպեսզի արդարները շատանան ու սերն իրար նկատմամբ ավելանա, մեզ պետք է ի վերուստ տրված մի հոգեւոր վերազարթոնք:
Ծոմապահությունն աղոթքի հետ ահավոր մեծ ուժ ունի չարը քշելու եւ լեռներ շարժելու: Հիշո՞ւմ եք Նինվեի օրինակը: Մարդիկ ծոմ պահեցին, զղջացին ու փրկեցին իրենց անձերն ու իրենց հայրենիքը: Ավետարանից հիշո՞ւմ եք, մեր Տերն էլ ասաց. «Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղոթքով ու ծոմապահությամբ», (Մատ. 17:21): Ուրեմն իսկապես ծոմապահությունը հզոր ուժ ունի ազատելու, դարմանելու եւ վերանորոգելու համար:

com

Սիրելի ժողովուրդ, Աստված մեզ չի բերել հասցրել պատմության այս կետին, որ թողնի ճամփի կեսին: Դեռ նոր հպում է լինելու: Ինչպես պատմում է 89-րդ Սաղմոսը. «Ուրախացանք այն օրերի փոխարէն, երբ հնազանդեցրիր մեզ, եւ այն տարիների, երբ չարչարանք տեսանք», (Սղ 89:15): Դեռ ուրախություն է լինելու, դեռ վերածնունդ է լինելու: Եկեք իրար հետ սեպտեմբերի 12-ին մեկ օր ծոմապահությամբ աղոթենք մեր անձերի վերանորոգման եւ Հայ Մարդու՝ Հայաստանի հոգեւոր վերազարթոնքի համար (մանրամասները տեսեք այստեղ): Սա շատ կարեւոր է մեր եւ մեր ազգի համար, որովհետեւ Աստված դեռ մեծ գործ ունի մեր ազգի մեջ, որովհետեւ «ով, որ ձեր մէջ սկսեց բարի գործերը, ավարտին կհասցնի մինչեւ Հիսուս Քրիստոսի օրը»: (Փլպ 1:6): Որովհետեւ Աստված դեռ աշխատում է մեր ազգի մեջ ու ձեր հավաքական ծոմապահությունն ու հավատքով-աղոթքներն արագացնելու են այն օրհնությունները, որ Տերը բերելու է մեր բոլորի կյանքում Հայաստան հողի վրա:

Ծոմապահության մանրամասներին կարող եք ծանոթանալ Ֆեյսբուքի այս էջում:

Աստված օրհնի Հայաստանը, զորացնի մեր զինվորին ու խաղաղություն շնորհի մեր հայրենիքին:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930