Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը ներքին բախումների մասին. «Ունենք զոհեր ու վիրավորներ». ermenihaber.am

Սեպտեմբեր 07,2015 13:16

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Հաքքարիի Յուքսեքօվա շրջանում քուրդ զինյալների ու թուրք զինվորների միջև տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ: Ըստ BBC –ի թուրքական ծառայության՝ հայտարարությունում մասնավորապես ասված է. «2015թ. սեպտեմբերի 6-ին Դաղլըջա- Յուքսեքօվա ճանապարհի վերաբացման նպատակով իրականացվող գործողության շրջանակներում վնասազերծվել են 3 ինքնաշեն պայթուցիկներ: Գործողության ընթացքում նախապես ականապատված ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վնասվել են երկու զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ ունենք:
Տարածք բերված 2-ական F- 16 և F-4 ռազմական ինքնաթիռների օգնությամբ ռմբակոծվել են անջատողական ահաբեկչական խմբավորմանը պատկանող 13 թիրախ: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ գործողությունը վճռական քայլերով շարունակվում է»:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել է 15-16 թուրք զինվոր:
Նշվում է , որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Քոնիայում ընթացող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հոլլանդիա-Թուրքիա խաղը դիտելու ժամանակ, ստանալով Դաղլըջայի դեպքերի մասին լուրը, վաղաժամ վերադարձել է Անկարա և անվտանգության խորհուրդ հրավիրել: Նիստը, որին մասնակցել են անվտանգության ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, տևել է 2 ժամ:

 

Նյութի մանրամասները կարդացեք ermenihaber.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930