Լրահոս
Օրվա լրահոսը

Ում է ընդհանրապես պետք ՀԱՊԿ-ն. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 09,2015 11:16

Եթե ՀԱՊԿ-ը ի վիճակի է իր անդամ երկրի անվտանգությունն ապահովել, եթե այդ կազմակերպությունը գործնական քայլերից բացի անգամ ի վիճակի չէ հայտարարությամբ հանդես գալ, ապա ում է այն ընդհանրապես պետք։ Չէ որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները պնդում են, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։

Ավելին՝ այս ֆոնին առավել իրատեսական են դառնում այն լուրերը, ըստ որոնց՝ Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ասել է, որ Ադրբեջանի հարցում, մեղմ ասած, ոչնչով չի կարող օգնել։ Եթե այդպես է, ապա ինչու է Հայաստանը իր բոլոր տնտեսական շահերը հանուն Ռուսաստանի զոհում։

Ի վերջո, արդեն մեկուկես տասնամյակ է՝ Հայաստանի իշխանությունները մեկը մյուսի ետեւից մեր շահերը զիջում են հօգուտ Ռուսաստանի եւ ամեն զիջումից հետո իշխանությունները պնդում են, թե այլ ելք չունեին, քանի որ երկրի անվտանգության համար են այդպես վարվել։

Հիշում եք, չէ՞, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամանակ եւս հիմնական փաստարկն անվտանգության ապահովման գործոնն էր։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930