Սեպտեմբերի 8-ին Գերմանիայում ՀՀ դեսպանության և Գերմանիայի Շրջակա միջավայրի պաշտպանության դաշինքի («NABU») նախաձեռնությամբ Բեռլինում կայացավ «Հայաստանի բնության գանձերը» խորագրով խորհրդարանական երեկոն:
Շուրջ 600.000 անդամ ունեցող «NABU»-ն ընդգրկված է աշխարհի բնապահպանական կազմակերպությունների տասնյակում և 2001 թվականից ի վեր ակտիվ համագործակցություն է ծավալում Հայաստանի հետ:
Խորհրդարանական երեկոյին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի, ինչպես նաև` ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորած պատվիրակությունները, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և «NABU»-ի դաշնային գործադիր տնօրեն Լայֆ Միլլերը: Այնուհետև ելույթ ունեցան ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Շրջակա միջավայրի և սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային պետքարտուղար Յոխեն Ֆլասբարթը և NABU-ի նախագահ Օլաֆ Չիմպկեն:
Կարդացեք նաև
Երեկոյի ընթացքում համերգային կատարումներով հանդես եկավ Հայաստանից ժամանած «MIKA Jazz Group» էթնոջազային քառյակը:
ՀՀ ԱԳՆ