Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինում զանգվածային վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել, 17-ը վիրավորվել են

Հուլիս 26,2026 12:21 Share

Շաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ զանգվածային վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 17-ը վիրավորվել են, ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Իրավապահները որոնում են մեղավորներին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունից։

Ըստ ամենայնի դիտավորյալ հարձակումից ժամեր անց էլ շատ մանրամասներ դեռ անհայտ են։ Այդուհանդերձ, ոստիկանության հաղորդմամբ՝ ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենան մի շարք մարդկանց է հարվածել, այնուհետև բախվել ծառին, երբ ներխուժել է Բրանդենբուրգյան դարպասների մոտակայքում գտնվող կենտրոնական Տիրգարտեն զբոսայգի։

Ավելի ուշ ոստիկանությունից մանրամասնել են, որ որպես կասկածյալ որոնում են «Բեռլինի իսլամիստական շրջանակների անդամի» և միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու ուղղությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031