Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերլիազորի մասնակցությամբ վաշխառության գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

Սեպտեմբեր 10,2015 13:02

Քաղաքացի Ռոզա Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Անահիտ Մ.-ից, ամսեկան 5 տոկոս տոկոսագումար վճարելու պայմանով, վերցրել է 11 հազ. ԱՄՆ դոլար գումար և նշված գումարը վերցնելու հետ կապված բոլոր պայմանավորվածություններն ինքը ձեռք է բերել նրա որդու՝ Սերգեյ Մ.-ի հետ: Վերջինիս հետ պայմանագիրը չի կնքվել միայն այն պատճառով, որ Սերգեյ Մ.-ն հայտնել է, որ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերլիազոր է և խնդրել է պայմանագիրը կնքել մոր՝ Անահիտ Մ.-ի անունով ու որպես գումարի վերադարձման երաշխիք վերջինիս անունով գրավադրվել է Ռոզա Հ.-ի տունը:

Բացի այդ, Ռոզա Հ.-ն հայտնել է, որ երբ ինքը չի կարողացել վճարել ամսեկան տոկոսագումարները, Անահիտ Մ.-ն դիմել է դատարան, հայցադիմումը դատարանի կողմից բավարարվել է, որից հետո իր տունը ԴԱՀԿ ծառայության կողմից էլեկտրոնային աճուրդով վաճառվել է, և այն գնել է Անահիտ Մ.-ն:

Ռոզա Հ.-ն նշել է նաև, որ իրեն աճուրդի մասին պատշաճ չեն ծանուցել, միայն այն ժամանակ է տեղյակ եղել, երբ տունը Անահիտ Մ.-ի կողմից գնվել է և նշված աճուրդը կասկած է հարուցել, քանի որ այն ձեռք է բերվել իրական արժեքից մի քանի անգամ ցածր գնով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930