Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի և դաստիարակի անունները՝ հոկտեմբերի 5-ին

Սեպտեմբեր 10,2015 16:15

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների եզրափակիչ՝ հանրապետական փուլը:

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էին 44 մանկավարժներ՝ ՀՀ տարբեր մարզերից և Երևանից:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյանի փոխանցմամբ՝ արդեն 15-րդ անգամ անցկացվող այս մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրը:

«Հաղթողները կարժանանան պարգևների: «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթողներին ՀՀ վարչապետի կողմից կհանձնվեն ավտոմեքենաներ: Իսկ «Տարվա լավագույն տնօրենին»  կպարգևատրի կրթության և գիտության նախարարը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նարինե Մնացականյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930