Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատգամավոր. «Ուորլիքը հավասարեցնում է ագրեսորին եւ ագրեսիայի ենթարկվածին»

Սեպտեմբեր 11,2015 14:17

«Աբրահամ Լինքոլնը վեր բարձրանալով քաղաքականությունից եւ նոր էջ բացելով մեր պատմության մեջ՝ մեզ պատերազմից հաշտության բերեց: Կա,՞ արդյոք, մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանը, որը պատրաստ է խաղաղություն եւ հաշտություն բերել»,- այս գրառումը Instagram-ի իր էջում կատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա հարցրել է, թե արդյո՞ք տարածաշրջանի ժողովուրդները պատրաստ են կողք կողքի ապրել խաղաղ, ապահով ու բարգավաճ: Ուորլիքը գրառումը ուղեկցել է «Լեռնային Ղարաբաղ հաշտություն», «առաջնորդություն», «Կովկաս» հեշթեգերով:

Ըստ Взгляд.az-ի՝ դեսպանի այս գրառմանն արձագանքել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: Նա Ուորլիքին հիշեցրել է, որ «Լինքոլնը չէր վախենում պետության ամբողջականությանը պահպանելու նպատակով ԱՄՆ-ից հարավային նահանգների դուրս գալը կանխելու համար մղված արյունալի պատերազմի պատասխանատվությունից հրաժարվել»:

Պատգամավորը նշել է, որ իր երկրի ղեկավարությունը նույն բանն է ցանկանում անել: «Ադրբեջանը պատրաստ է հակամարտության խաղաղ լուծման դեպքում խաղաղության ձեռք մեկնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ապահովել նրանց անվտանգությունը եւ ազատ զարգացումը, իսկ Հայաստանի համար առաջին հերթին ձեռնտու է տնտեսական, տրանսպորտի եւ էներգետիկ ոլորտներում համագործակցությունը»:

Մուսաբեկովը կարծիք է հայտնել, թե Ջեյմս Ուորլիքը «ուղղակի շարունակում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի այլ արեւմտյան հովանավորների վաղեմի անարդար գիծը, որով հավասարեցվում է ագրեսորը եւ ագրեսիայի ենթարկվածը, միակողմանի պատասխանատվություն է սահմանվում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության համար»:

Նա նաեւ ասել է, թե Բաքուն հույս չունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի եւ իրենք ապավինելու են իրենց զինված ուժերի, տնտեսական եւ դիվանագիտական ճնշման վրա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930