Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում

Սեպտեմբեր 11,2015 22:17

Սեպտեմբերի 10-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին:

Դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ու հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով իրավիճակի սրման վերաբերյալ:

ՀՀ մշտական ներկայացուցիչը դատապարտեց Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափով զինատեսակների գործադրմամբ հրադադարի ռեժիմի խախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը, ինչը հանգեցրել է զոհերի և երկու քաղաքացիական անձանց վիրավորման:

Հայաստանի դեսպանը տեղեկացրեց, որ հակամարտության գոտում իրավիճակի սրմանը զուգահեռ, Ադրբեջանը շփման գծի մոտակայքում իրականացրել է լայնածավալ զորավարժություններ 65 հազար անձնակազմի, այդ թվում՝ 6000 պահեստայինների, հարյուրավոր միավորներ տանկերի, զրահամեքենաների, հրետանու և ռազմական ավիացիայի ներգրավմամբ:

Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ հայկական կողմը խոր մտահոգություն հայտնեց նշված սադրիչ գործողությունների առնչությամբ, ինչը ուժեղացնում է ռազմական լարվածությունը տարածաշրջանում: Նման քայլերով Ադրբեջանն անտեսում է Բաքվին ուղղված Մինսկի խմբի համանախագահների կոչերը՝ հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին ու զերծ մնալ իրավիճակի սրումից:

Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, հրաժարվելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկություններից, ստանձնում է հրադադարի խախտումների համար ողջ պատասխանատվությունը:

Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատեց հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը, որ հակամարտող կողմերի հստակ հանձնառությունը հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման վերաբերյալ միակ ուղին է խաղաղ գործընթացի առաջընթացի համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930