Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը պատրաստվում է մասնակցել ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Սեպտեմբեր 14,2015 13:55

Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Աբովյան քաղաքում նախապատրաստվում է նոյեմբերին Հյուսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխարհի առաջնություն նախատեսում են գործուղել չորս մարզուհիների՝ Աննա Գովելյանին՝ 53 կգ քաշային կարգ, Նազիկ Ավդալյանին՝ 69, Մելինե Դալուզյանին՝ 75 եւ Հռիփսիմե Խուրշուդյանին՝ +75:

Aravot.am-ի հարցին, թե ողնաշարի վնասվածքից ու վիրահատությունից հետո մրցահարթակ վերադառնալը աշխարհի չեմպիոնի առողջությանը չի սպառնա, մարզիչը պատասխանեց. «Բնականաբար, Նազիկը ծանր վիրահատությունից հետո երկար ժամանակ բժիշկների հսկողությամբ վերականգնվել է եւ առանց նրանց, այդ թվում նաեւ՝ համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների  թույլտվության, մեծ սպորտ չէր վերադառնա: Այս տարվա հունվար-փետրվարից նա սկսել է թեթեւ մարզումները ու աստիճանաբար մեծացնում է ծանրաբեռնվածությունը: Փառք Աստծո, ամեն բան նորմալ է ընթանում: Հիմա նա բարձրացրած կիլոգրամներով մոտենում է իր լավագույն արդյունքների 85-90 տոկոսին: Աշխարհի առաջնությունը Նազիկի համար տեւական ընդմիջումից հետո մրցահարթակը վերզգալու եւ թիմին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ բերելու նշանակություն ունի: Եթե ամեն բան հաջող ընթանա, կարծում եմ, եկող տարի Եվրոպայի առաջնությունում, որից հետո նաեւ՝ օլիմպիական խաղերում, նրա առջեւ արդեն հնարավոր կլինի կոնկրետ խնդիրներ դնել: Հիմա մեր  ֆեդերացիան գործող կարգի պահանջների համաձայն աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստանալու համար Նազիկ Ավդալյանի փաստաթղթերն ուղարկել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիա եւ սպասում է թույլտվությանը: Կարծում եմ, դրան խանգարող հանգամանքներ չեն լինի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նազիկ ԱՎԴԱԼՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930