Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը դառնալու է ընդամենը տիկնիկ, էլ ինչո՞ւ եք ընտրում». a1plus.am (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 15,2015 15:16 Share

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դեռևս չի շտապում ասել՝ միանալո՞ւ է արդյոք սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Ոչ»-ի ճակատին, թե ոչ ։

Վերջինիս խոսքերով՝ իրենք կողմ են խորհրդարանական պետությանը և ոչ թե վարչապետական, իսկ այս Սահմանադրությամբ՝ երկիրը դառնալու է հենց այդպիսին։ Այս համատեքստում պարոն Սարգսյանը հարց է բարձրացնում.

«Այդ դեպքում էլ ինչո՞ւ եք նախագահ ընտրում։ Մի մարդ, եթե ոչ մի իրավասություն չի ունենալու, նրան վերապահված բոլոր լիազորությունները տրվելու են վարչապետին, այդ դեպքում նա լինելու է ընդամենը տիկնիկ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել