Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ պատկան մարմինների համար սննդի անվտանգության հարցը չինարեն է». Բաբկեն Պիպոյան

Սեպտեմբեր 15,2015 16:41

«2015 թվականին թունավորումների թիվը Հայաստանում ռեկորդային է եղել»,- մտահոգվում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ նման ցուցանիշ մեր երկրում վերջին տարիներին չի գրանցվել. «2011-ին ունեցել ենք մեծ թվով թունավորման դեպքեր, բայց ոչ այսքան, 2012-ին՝ միայն 2 դեպք, 2013-ին ոչ մի դեպք չենք ունեցել, 2014-ին՝ 1, իսկ այս տարի՝ արդեն 9 դեպք: Փաստացի, հասել ենք այն վիճակին, որ թունավորման մասին լուրերն այլևս մեզ չեն զարմացնում, այլ ընդամենը տխրեցնում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը:

Ըստ նրա՝ պետական կառույցներում՝ դպրոցներում ու մանկապարտեզներում, թունավորումների պատճառ, որպես կանոն, դառնում են անբարեխիղճ տնտեսվարողները:

Բ. Պիպոյանի դիտարկմամբ՝ վերահսկողության պակասի պատճառով որոշ տեղերում սննդամթերքի պահպանման հարցն օր օրի ավելի է վատթարանում. «Եթե ժամանակին կատարվեն անհրաժեշտ քայլերը, մենք խնդիրների առջև չենք կանգնի,- համոզված է նա.- թունավորման դեպքեր են գրանցվում, հետո են սկսում գործողությունների դիմել, այնինչ ճիշտ աշխատելու դեպքում նման դեպքերից կարելի կլիներ խուսափել: Եթե թունավորումից հետո են գնում, արդեն անիմաստ է դառնում նրանց արձագանքը: Պատկան մարմիններում աշխատողները չեն հասկանում, թե օրվա մեջ իրենց՝ մի քանի բաժակ սուրճ խմելու պատճառով քանի մարդու կյանք է վտանգվում: Չեն աշխատում, պրոֆեսիոնալ չեն: Որոշների համար սննդի անվտանգության հարցը չինարեն է»:

Նա առաջարկում է նախապես ունենալ տնտեսվարողների մասին գրություն, թույլատրվող մթերքների ցանկը, առանձնացնել ռիսկային մթերքների թիվը, ուսումնասիրել պայմանագրերը և մի շարք այլ կարևոր քայլեր կատարելուց հետո արդեն խնդիրներ չեն ծագի:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930